Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է հայի, որն իր տանը մարիխուանա է աճեցրել: 29-ամյա Հարի Կալաջյանը փետրվարի 9-ին ոստիկանների կողմից  կանգնեցվել է` ժամկետանց վարորդական իրավունքով վարելու համար:

Ոստիկանները ստուգումներ են անցկացրել նրա տանը: Կալաջյանի տունն արհեստական լուսավորություն է ունեցել, որտեղ պատրաստված մարգերում մարիխուանա է աճեցվել:

Իրավապահները նաեւ պլաստիկե տոպրակներ են հայտնաբերել` արդեն մշակված մարիխուանայով, գրում է  «The Los Angeles Times»-ը:

Պաշարների արժեքը գնահատվում է միլիոն դոլար: «Գտածոն» եւս ութ մարդու ձերբակալության պատճառ է դարձել: