Աջափնյակի կրակոցների հետևանքով վիրավորում ստացածներից 6-ն այժմ վերակենդանացման բաժանմունքում են, վիրահատվածները ևս։ Այս մասին հիվանդանոցից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։

Վիրավորների վիրահատությունն արդեն ավարտվել է, վիրահատել են երեք վիրավորի։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 7 և 9 շենքերի մեջտեղում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։Այս առնչությամբ, ՆԳՆ–ից NEWS.am–ին հայտնել են. «ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։