Սլովակիայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել նավթային ոլորտում: Դա պայմանավորված է «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների ժամանակավոր դադարեցմամբ՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, հաղորդում է տեղական Pravda լրատվական պորտալը:

«Սլովնաֆտ»-ը, որը շահագործում է Սլովակիայի միակ նավթավերամշակման գործարանը, կստանա մինչև 250 հազար տոննա նավթ, որը բավարար է մոտավորապես մեկ ամսվա գործունեության համար:

Սլովակիան ունի հում նավթի և նավթամթերքի բավարար ռազմավարական պաշարներ՝ ընդհանուր առմամբ 816 հազար տոննա՝ մոտավորապես 90 օրվա համար: