Վերջերս հաճախ ենք լսում նման բաներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Աջափնյակի բնակիչներից մեկը, որտեղ այսօր մահվան ելքով կրակոցներ են հնչել։
Բնակիչն ասել է, որ իրենք այդ ժամանակ տանը չեն եղել. «Գյուղում ենք եղել, ոչ մի բանից էլ տեղյակ չենք, լուրերից ենք տեղեկացել։ Ոչ մեկին չեմ տեսել, ոչ մեկի հետ չեմ շփվել։ Եկել եմ ու տուն մտել միանգամից»։
Հարցին՝ արդյո՞ք տեղի բնակիչները վախեցած են, բնակիչը պատասխանել է. «Վերջերս հաճախ ենք լսում նման բաներ, արդեն ոնց որ սովորական բան լինի։ Ես ամեն դեպքում երեխեքին դուրս չեմ հանում»։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 7 և 9 շենքերի մեջտեղում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։Այս առնչությամբ, ՆԳՆ–ից NEWS.am–ին հայտնել են. «ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։











