Երկու հազար մարդկանց շրջանում անցկացված ինտերնետային հարցման արդյունքներով ամենահարգված ռուս օլիգարխ է ճանաչվել Ռոման Աբրամովիչը:
Հարցման մասնակիցներին առաջարկել են ընտրել Forbes-ի վարկածով նշված ամենահարգված մարդկանց ցուցակից, որտեղ նշված են ամենահարուստ հարյուր մարդկանց անունները: Այնուհետեւ հարցման ենթարկվածներին խնդրել են 18 դրական հատկանիշներից ընտրել նրանք, որոնք հատուկ են կոնկրետ օլիգարխին: Հարցման ենթարկվածների կարծիքով, Աբրամովիչը արդարամիտ չէ, աչքի չի ընկնում համեստությամբ, խոսք չկա նաեւ նրա հեղինակության մասին, սակայն նա գործնական կերպար ունի, կարողանում է առաջ անցնել իր մրցակիցներից, շրջահայաց է եւ լավ ինտուիցիա ունի:
Երկրորդ տեղում է Միխայիլ Պրոխորովը, ում համարում են ինովացիաների կողմնակից եւ արդյունավետ կառավարիչ:
Երրորդ տեղում է Վլադիմիր Պոտանինը` նա հիանալի կանխազգացում ունի:




























