Այսօր՝ փետրվարի 19–ին, առավոտյան 9.50–ի սահմաններում վրաերթ է տեղի ունեցել Երևանի Կոմիտասի–Փափազյան փողոցների խաչմերուկում, հաղորդում է Sputnik Արմենիան։ Կայքի հրապարակած կադրերում երևում է, որ տուժածը ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակից է։

Կանչով դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տուժածին տեղափոխել է բժշկական կենտրոն։

Ավելի ուշ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ վրաերթի ենթարկված պարեկը ծառայության մեջ է եղել տվյալ խաչմերուկում։

Պարեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Կյանքին վտանգ չի սպառնում։