«Եթե Իրանը որոշի չկնքել գործարքը, Միացյալ Նահանգները կարող է ստիպված լինել օգտագործել Դիեգո Գարսիայի վրա գտնվող իր ռազմական բազան և Ֆեյրֆորդի օդանավակայանը, որպեսզի կարողանա կանխել խիստ անկայուն և վտանգավոր ռեժիմի կողմից հնարավոր հարձակումը, որը կարող է իրականացվել Միացյալ Թագավորության և այլ բարեկամ երկրների վրա», - գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։

«Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը ոչ մի դեպքում չպետք է կորցնի Դիեգո Գարսիայի նկատմամբ վերահսկողությունը և լավագույն դեպքում պետք է100-ամյա անկայուն վարձակալության պայմանագիր կնքի։ Այս հողը չի կարող խլվել Միացյալ Թագավորությունից, և դա թույլ տալը աղետ կլինի մեր Մեծ դաշնակցի համար։ Մենք միշտ պատրաստ կլինենք, կամք կունենանք և կկարողանանք պայքարել Միացյալ Թագավորության համար, բայց այն պետք է մնա ուժեղ», - ասել է Թրամփը։