Չինական ամենախոշոր ինտերնետ-խանութներից մեկի կայքում` taobao.com-ում վաճառվում են մանկական հագուստներ` «Յանուկովիչը մեր նախագահն է-2010» գրառմամբ:
Ըստ չինական կայքի, այժմ հագուստի համար զեղչեր են գործում, այն վաճառվում է 2,98 յուան` կոտ կես դոլար արժեքով: Նախկինում ապրանքը վաճառվում էր 3,8 յուան արժեքով: Որպես բոնուս խանութն այն անվճար է առաքելու:
Կայքում ասվում է հագուստը ունիվերսալ նվեր է երեխայի ծննդյան օրվա համար, նախատեսված է 2-3 տարեկան երեխաների համար:
Lenta.ru-ն հայտնում է, որ այդ հագուստների մեջ կարելի է նկատել այն թիկնոցները, որ բաժանել էին Յանուկովիչի կողմնակիցների 2010թ. ընտրությունների ժամանակ:




























