Հայաստանի նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր` փետրվարի 13-ին, այցելել է ՀՀ զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ ծանոթացել է կառավարման ավտոմատացված համակարգի տեխնիկական միջոցներին: Այնուհետեւ ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ զինված ուժերի հրամանատարական կազմի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանին զեկուցել է Զինված ուժերի բարեփոխումների ընթացքը՝ համաձայն զարգացման պլանի: Նախարարի զեկույցից հետո ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի զեկույցը ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի մարտական պատրաստականության վերաբերյալ: Մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների շրջանակներում իրականացվող ՀՀ ԶՈՒ ԳՇ համատեղ շտաբային մարզումների ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն ընդունել է զեկույցներ զորատեսակների, զորամիավորումների հրամանատարների կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ:





























