Դատարանը վճիռ է կայացրել Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման։
Որոշումը կայացվել է ռազմական դրություն հաստատելու փորձի համար։
Ինչպես հայտնում է CNN-ը, պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն Հյոնը նույնպես մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 30 տարվա ազատազրկման։
2024 թվականի դեկտեմբերի 3-ին Յունը հայտարարել է ռազմական դրություն մտցնելու մասին՝ պնդելով, թե ընդդիմադիր կուսակցությունների ներսում գոյություն ունեն Հյուսիսային Կորեային հարող «հակապետական ուժեր»։
Զինված զինվորները ուղղաթիռներով վայրէջք են կատարել խորհրդարանի շենքի մոտ և փորձել են գրոհել այն դահլիճը, որտեղ հավաքվել են պատգամավորները։
Ապշած ու զայրացած քաղաքացիները, ինչպես նաև պատգամավորներն ու խորհրդարանի աշխատակիցները փակել են մուտքերը և փորձել են խոչընդոտել զինվորների դահլիճ ներխուժումը։




























