Աջափնյակում տեղի ունեցած միջադեպին գնահատական կտան վարույթն իրականացնող մարմինները։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 19–ին, կառավարության շենքի մոտ NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՀՀ արդարադառության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նախօրեին Աջափնյակ վարչական շրջանում արյունալի միջադեպին, որի հետևանքով կա զոհ և մեկ տասնյակ վիրավորներ։

Դիտարկմանը, որ Այս դեպքը դիտարկվեց որպես երկրում արդարադատության հետ կապված խնդիր, իր կարծիքով ինչո՞ւ են նման դեպքերը շատացել, որի մասին փաստում են նաև վիճակագրական թվերը, Գալյանն ասաց. «ՆԳ նախարարն իր ասուլիսի ընթացքում ներկայացրել է հանցավորության վիճակագրությունը մեր երկրում, խնդրում եմ բացեք և նայեք ներկայացված թվերը և պատկերացում կկազմեք մեր երկրում հանցավորությունը աճում է, թե նվազում։

Իսկ գնահատական երևույթին կտան իրավապահ մարմինները։ Իհարկե, շատ վատ է որ մեր երկրում նմանատիպ դեպքեր դեռ գրանցվում են, բայց ամեն դեպքում հանցավորությունը այնպիսի մի երևույթ է, որը հատուկ է բոլոր ժամանակներին, բոլոր երկրներին և բոլոր մարդկանց»։

Հարցին՝ արդյոք հանցավորության դեմ պայքարում իշխանությունը ճիշտ է աշխատում, թիրախները ճիշտ են տրված, նախարարը պատասխանեց. «Ես մամուլում կարդացի, որ անձնական հարաբերությունների հետ կապված վիճաբանության արդյունք է։ Ավելի մանրամասն տեղեկություններին չեմ տիրապետում, բայց անձնական հարաբերություններին միջամտելու իրական հնարավորություն պետությունը և կառավարությունը չունի։ Ամեն դեպքում գործի քննությունը և ելքը պետք է իրականացվեն  բարձր արդյունավետությամբ»։

Ինչ վերաբերում է քննադատությանը, թե իշխանությունը ավելի շատ ընդդիմադիրների հետևից է ընկել, խոսքի համար են դատապարտում, իսկ իրական հանցագործությունները չեն կարողանում կանխել, նա ընդգծեց. «Մեր երկրում քրեական գործերը հարուցվում են հանցագործության դեպքերի հիման վրա՝ անկախ նրանից դրանք ում տեղից են կատարվում, այսինքն որևէ կորելյացիա պետք չէ փնտրել»։

Ավելի վաղ NEWS.am" id="menurme4" href="https://news.am/" rel="noreferrer noopener" target="_blank" class="fui-Link ___1q1shib f2hkw1w f3rmtva f1ewtqcl fyind8e f1k6fduh f1w7gpdv fk6fouc fjoy568 figsok6 f1s184ao f1mk8lai fnbmjn9 f1o700av f13mvf36 f1cmlufx f9n3di6 f1ids18y f1tx3yz7 f1deo86v f1eh06m1 f1iescvh fhgqx19 f1olyrje f1p93eir f1nev41a f1h8hb77 f1lqvz6u f10aw75t fsle3fq f17ae5zn" title="https://news.am/">NEWS.am–ը հայտնել էր, որ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 9 հասցեում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։

Նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճներ, արնանման հետքեր, դանակ, «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։

Վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է, վիրավորներից երեքի վիճակը ծայհրահեղ ծանր է, երեքինը՝ ծանր։