Եվրոպական հանձնաժողովը հավանություն է տվել Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կողմից իտալական էներգետիկ Italiana Petroli SpA և MIP SpA ընկերությունների (համատեղ անվանվում են՝ «Italiana Petroli») ձեռքբերմանը։

Գործարքը վերաբերում է հում նավթի և վերամշակված վառելիքի մատակարարումներին։

Եվրահանձնաժողովը եզրակացրել է, որ գործարքը մրցակցության վերաբերյալ մտահոգություններ չի առաջացնի։