ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որևէ ակնարկ չի արել այն մասին, որ որոշում է կայացրել հետագա գործողությունների վերաբերյալ, քանի դեռ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին գրում է The New York Times-ը։
«Այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի արագ կուտակումը հասել է այնպիսի աստիճանի, որ նախագահ Թրամփը կարող է ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ արդեն այս հանգստյան օրերին, հայտարարել են պաշտոնյաները։
ԱՄՆ-ը կարող է հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, նրա բալիստիկ հրթիռներին և արձակման կայանքներին։ Միևնույն ժամանակ, Իրանը կխնդրի երկու շաբաթ ժամանակ՝ դիվանագիտական կարգավորման վերաբերյալ ավելի մանրամասն առաջարկներ ներկայացնելու համար։
Իսրայելական ուժերը, որոնք արդեն մի քանի շաբաթ է գտնվում են բարձր մարտական պատրաստվածության վիճակում, ակտիվացրել են հնարավոր պատերազմի վերաբերյալ նախապատրաստությունները։ Իսրայելի անվտանգության կաբինետի նիստը հինգշաբթիից տեղափոխվել է կիրակի: Այս մասին հայտնել են Իսրայելի պաշտպանության նախարարության երկու ներկայացուցիչները։
Թրամփը բազմիցս սպառնացել է, որ Իրանը պետք է կատարի իր պայմանները, այլապես կբախվի լուրջ հետևանքների։ Սակայն 12-օրյա պատերազմից ութ ամիս անց (որի ընթացքում Իսրայելը և Միացյալ Նահանգները հարձակվել էին Իրանի վրա) ևս մեկ հարձակումը կարող է զգալի ռիսկեր պարունակել, այդ թվում՝ Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան զորքերի ուղղությամբ Իրանի պատասխան հրթիռային հարվածների տարափը», - գրում է պարբերականը։





























