Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն իր եղբոր՝ Էնդրյուի ձերբակալությունից հետո «խորը մտահոգություն» է հայտնել և հայտարարել, որ «օրենքը պետք է հաղթանակի։ Այս մասին հայտնում է Sky News-ը։

«Ես խորին մտահոգությամբ տեղեկացա Էնդրյուի վերաբերյալ նորություններին և պետական ծառայության մեջ ոչ պատշաճ վարքագծի կասկածանքներին։

Սրան կհաջորդի տվյալ հարցի լիարժեք, արդար և պատշաճ քննչական գործընթաց՝ համապատասխան մարմինների կողմից։

Օրենքը պետք է հաղթանակի: Քանի որ այս գործընթացը շարունակվում է, իմ կողմից տեղին չէր լինի հետագա մեկնաբանություններ տալ այս հարցի վերաբերյալ», - նշել է Կառլ III-ը:

Չնայած Մեծ Բրիտանիայի դատարանները ձևականորեն գործում են թագի անունից, որքանով հայտնի է, ոչ թագավորը, ոչ Բուքինգհեմյան պալատը նախապես տեղեկացված չեն եղել Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի ձերբակալության մասին:

Էնդրյուն միշտ հերքել է Ջեֆրի Էփշտեյնի հետ կապված հակաիրավական գործողությունների մեջ իրեն ուղղված մեղադրանքները:

Ձերբակալվել Է Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայրը