Սիրիայի նկատմամբ նոր պատժամիջոցները Եվրամիության երկրների արտգործնախարարների կողմից հավանության կարժանանան փետրվարի 27-ին Բրյուսելում կայանալիք նիստում: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարի մամուլի ծառայությանը:
«Ակնկալվում է, որ նոր փաթեթը կընդունվի Բյրյուսելում փետրվարի 27-ին կայանալիք արտգործնախարարների նիստում»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նշենք, որ նոր պատժամիջոցներով նախատեսում են ԵՄ երկրներում Սիրիայի կենտրոնական բանկի ակտիվների սառեցում: Նախտեսվում է, որ կարգելվի նաեւ Սիրիա արտահանումը եւ այնտեղից ֆոսֆատների, ոսկու, այլ թանկարժեք մետաղների ներմուծումը:




























