Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում պարային ռեկորդ է սահմանվել: 198 զույգ միաժամանակ կատարել է Բաչատա պարը` այդպիսով հայտնվելով Գինեսի ռեկորդների գրքում:
Հատկապես ուշադրության է արժանացել հղիության յոթերորդ ամսում գտնվող կնոջ պարը: Ընդհանուր առմամբ միջոցառմանը մասնակցել են պարի սիրահարներ Անկարայից, Իզմիրից, Զոնգուլդակից:
Ըստ TRT.Russian-ի` առանց սխալի կատարելով պարը` 198 զույգ համաշխարհային ռեկորդ է սահմանել, որը նախկինում պատկանում էր Իտալիային: Այնտեղ Բաչատա պարը կատարվել էր 2008թ-ին` 103 զույգի մասնակցությամբ:




























