Մենք քարի դարում ենք ապրում, հակառակ դեպքում չայնիկով ասֆալտ չէին փռի։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։
«Պարզ տրամաբանական հարց՝ խի՞ Երևանի քաղաքապետարանը չի պահանջում, որ ասֆալտ փռող ընկերությունը պարտադիր ունենա բիտում փչող սարք։ Ասենք՝ չայնիկով ասֆալտ փռելն ո՞րն ա։
Տենց բան նույնիսկ քարի դարում չեն արել։
Սենց են էլի Երևանի ասֆալտը փռել, որ բիտումի փոխարեն վառած յուղ ու եսիմ ինչ նյութեր իրար խառնում են ու անունը դնում են «բիտում», ու հետո՝ անձրևից ու ձմեռից հետո, երբ ասֆալտը քանդվում ա, ասում են՝ աղը շատ ենք ցանել, դրանիցա, որ ասֆալտը քանդվելա, մենք մեղավոր չենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։





























