Այսօր, Նիկոլ Փաշինյան, Ձեզ որպես ասֆալտի «լավ» մասնագետ եմ հարց տալիս.
Կարո՞ղ եք ասել կամ գուշակել, թե ինչպե՞ս է ստացվում, որ Ձեր Տիգրան Ավինյանենց տան փողոցի ասֆալտը չի քանդվել, բայց Գայի պողոտայի շուրջ 6 ամիս կառուցած փողոցում խրամատներ են գոյացել։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, ով նաև տեսանյութ է տարածել։
Նա, մասնավորապես, նշել է. «Իմիջայլոց ամենաշատ աղն ու ավազը հենց այս փողոցում է լցվել՝ քանի որ քաղաքապետի փողոցն է։
Մի փոքր օգնեմ, կարո՞ղ ա այստեղ բիտումը չեն տնտեսել ու որակով են սարքել։
Հ Գ Ուղակի ահավոր է, որ տեսանյութի ճանապարհի մի հատվածը «Գրիգոր Լուսավորիչ» շտապօգնության հիվանդանոցի ճանապարհն է և այստեղով պետք է փորձեն հիվանդին մեկ րոպե շուտ հասցնեն հիվանդանոց . . .
Թե բա «ԱՍՖԱԼՏԸ ԴԱ ԱՍՖԱԼՏ Է»





























