ԱՄՆ աշխատանքի նախարար Լորի Չավես-Դերիմերի ամուսինը՝ Շոն Դերիմերը, հետաքննվում է սեռական ոտնձգությունների կասկածանքով։ Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal թերթը։
ԱՄՆ աշխատանքի նախարարության երկու աշխատակցուհիներ հայտնել են Դերիմերի կողմից իրականացվող ոտնձգությունների մասին: Միջադեպերից մեկը տեղի է ունեցել դեկտեմբերին, հունվարին դրա մասին հաղորդվել է Վաշինգտոնի ոստիկանությանը: Իրավապահները հետաքննություն են սկսել։
The Wall Street Journal-ին տված մեկնաբանության մեջ Դերիմերը հերքել է մեղադրանքները: «Ես նման ոչինչ չեմ արել, ես կտրականապես հերքում եմ դա»,- ասել է նա։
Ինչպես գրել է թերթը, հունվարին Դերիմերին արգելվել է հայտնվել աշխատանքի նախարարության տարածքում, ինչպես նաեւ չեղյալ է հայտարարվել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մասին վավերագրական ֆիլմի պրեմիերային նրա մասնակցության հրավերը: Լորի Չավես-Դերիմերը ցուցադրությանը մասնակցել է առանց ամուսնու: The Wall Street Journal-ը նշել է, որ աշխատանքի նախարարն ինքը ներքին հետաքննության օբյեկտ է, կասկածվում է բյուջեի միջոցները չարաշահելու եւ աշխատակիցներից մեկի հետ «անպատշաճ հարաբերություններ» ունենալու մեջ:




























