Չինաստանի Զինված ուժերը արձագանքել են Դեղին ծովումվ ամերիկյան ռազմական ինքնաթիռների հայտնվելուն, հաղորդել է Global Times թերթը։

Պարբերականը հղում է կատարել այն աղբյուրին, որը նշել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը վերջերս գործողություն են իրականացրել այդ ջրային տարածքում։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ Չինաստանի բանակը, կանոններին համապատասխան եւ օրինական հիմունքներով, տեղակայել է իր ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը, որոնք անընդհատ հետեւել են ամերիկյան ինքնաթիռների տեղաշարժերին։