Ռուսական էստրադայի աստղ Ալլա Պուգաչովան եւ նրա ամուսինը` երգիծաբան Մաքսիմ Գալկինը որոշել են երեխա ունենալ:
Նորապսակները նույնիսկ ապագա փոքրիկի անունն են ընտրել. եթե տղա լինի` կկոչեն Վլադիմիր:
Շոու բիզնեսի ամենահայտնի զույգի կյանքին վերաբերող «սենսացիոն» նորությամբ կիսվել է հայտնի երգիծաբան Վլադիմիր Վինոկուրը` հայտարարելով, որ գաղտնիքն ամբողջությամբ կբացահայտվի մարտին, սակայն անվան հարցը իբր լուծված է, գրում է «Դնի.ռու»-ն:




























