Մեծ Բրիտանիան թույլ չի տվել Միացյալ Նահանգներին օգտագործել Կիպրոսում գտնվող իր Ակրոտիրիի ավիաբազան Իրանի դեմ ռազմական գործողության դեպքում, հաղորդել է Sky News-ը։
Սա երրորդ բազան է, որի օգտագործումը թույլ չի տալիս Լոնդոնը Իրանի դեմ ավիահարվածների համար։
«Մեծ Բրիտանիան մտադիր չէ աջակցել ԱՄՆ որեւէ հարձակողական ռազմական գործողության», Sky News-ին հայտնել են կառավարության աղբյուրները։
The Times-ը ավելի վաղ հաղորդել էր, որ Լոնդոնն արգելափակել է Վաշինգտոնի խնդրանքը՝ օգտագործելու բրիտանական բազաները Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա կղզում եւ Անգլիայի Ֆերֆորդում, որտեղ պարբերաբար տեղակայվում են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական ռմբակոծիչները։ Վաղեմի երկկողմ համաձայնագրերի համաձայն՝ այս բազաները կարող են օգտագործվել երրորդ երկրների դեմ ռազմական գործողությունների համար միայն այն դեպքում, եթե նախապես համաձայնեցված են Մեծ Բրիտանիայի կառավարության հետ։
Թերթի տվյալներով՝ Լոնդոնն իր գործողությունները հիմնավորել է այն մտահոգություններով, որ Իրանի դեմ հարվածների համար բազաների օգտագործման թույլտվությունը կհամարվի միջազգային իրավունքի խախտում։





























