Իրանի իշխանությունները կարող են մոտ ապագայում հրաժարվել քարկոծումից, որ կիրառվում է ամուսնական անհավատարմության դեպքում:
Ինչպես հաղորդում է «Ռոսսիյսկայա գազետան», դրա համար ծրագրվում է փոփոխություններ իրականացնել երկրի Քրեական օրենսգրքում: Փոփոխություններով քարկոծումից բացի չեղյալ է հայտարարվելու նաեւ անչափահասների մահապատիժը:
Քրեական օրենսգրքի փոփոխություններն արդեն արժանացել են Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից: Այժմ այն պետք է արժանանա նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հավանությանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:




























