Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները հարգանք ցուցաբերի Իրանի նկատմամբ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Եթե դուք հարգանքով խոսեք իրանցի ժողովրդի հետ, մենք նույն կերպ կպատասխանենք։ Իսկ եթե նրանք մեզ հետ խոսեն ուժի դիրքերից, մենք նույն կերպ կպատասխանենք։ Կարծում եմ՝ իրանցիներն ապացուցել են, որ հպարտ ժողովուրդ են։
Մենք պատասխանում ենք միայն այն ժամանակ, երբ նրանք մեր նկատմամբ հարգանք են ցուցաբերում։ Հենց այդկերպ կարելի է մեզ հետ շփվել, և այդկերպ էլ արդյունքի կհասնեք»,- ամերիկյան MS Now հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Արաղչին։





























