BMW-ն ներկայացրել է երկու, ավելի արագավազ եւ շքեղ, M6 դասի մեքենաներ` կուպե եւ կաբրիոլետ:
Ինչպես հաղորդում է Finamauto.ru-ն, նորույթները ստացել են բարձրարագագործության, V-աձեւ 8 մխոցանի շարժիչ` M TwinPower Turbo տեխնոլոգիայով եւ 560 լիտր աշխատանքային ծավալով, նաեւ այլ նորարարություններով:
Նշվում է, որ նոր մոդելներում օգտագործվող տեխնոլոգիաները ապահովում են տպավորիչ բնութագրեր մրցուղիներով եւ հարմար են ամենօրյա երթեւեկության համար: BMW M6 կուպեն տեղից 100 կմ/ժամ արագությունը հավաքում է 4,2 վայրկյանում, BMW M6 կաբրիոլետը` 4,3 վայրկյանում:




























