Գործադիր իշխանության համակարգում սկսվել է ներքին աուդիտի բաժիններ ստեղծելու գործընթաց: Փետրվարի 16-ի, կառավարության նիստում հավանության կարժանան նման բաժինների ստեղծումը գյուղատնտեսության, էկոնոմիկայի եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարություններում:

Նշենք, որ «Ներքին աուդիտի մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2011 թ. փետրվարից: Ըստ այդ օրենքի` պետական բոլոր մարմիններում, այդ թվում` Նախագահի աշխատակազմում, Սահմանադրական դատարանում, Ազգային Ժողովում, նախարարություններում պետք է ստեղծվի ներքին աուդիտի ստորաբաժանում, կամ պետք է հրավիրվի աուդիտ:

Նախարարություններից շատերում ներկայում էլ կան աուդիտորի հաստիքներ, սակայն մեկ հաստիքն ի վիճակի չէ լուծելու օրենքով առաջադրվող պահանջները:

Ներքին աուդիտի հիմնական խնդիրն է` աջակցել տվյալ կազմակերպության ղեկավարին` արդյունավետ ֆինանսական կառավարման եւ հսկողական համակարգերի կատարելագործման համար: