Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում իրականացված լայնամասշտաբ զորավարժությունների ժամանակ հաջողությամբ փորձարկել են իրենց «Սայյադ-3» զենիթային հրթիռի նավային տարբերակը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Mehr գործակալությունը։
«Իրանական հեռահար զենիթային հրթիռի նավային տարբերակը՝ «Սայյադ-3G»-ն, հաջողությամբ արձակվել և առաջին անգամ շահագործման է հանձնվել ԻՀՊԿ ռազմածովային ուժերի կողմից իրականացված ռազմական զորավարժությունների ընթացքում», - ասված է հաղորդագրության մեջ։
Գործակալությունը հստակեցնում է, որ հրթիռն արձակվել է «Շահիդ Սայյադ Շիրազի» ռազմանավից՝ «Հորմուզի նեղուցի խելացի կառավարում» ռազմածովային զորավարժությունների ժամանակ։





























