Մենք երկար ժամանակ է՝ չենք ընտրում պատգամավորներին, Հանրապետության նախագահին, համայնքների ղեկավարներին, վարչապետին, համայնքներում ավագանիներին։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Ի՞նչ նկատի ես ունեմ, ժամանակ կար, որ մենք գնում էինք ընտրական տեղամաս և մեր ընտրատարածքի պատգամավորների միջև եղած մրցակցության արդյունքում ընտրում էինք պատգամավորի, տվյալ պատգամավորը պատասխանատվություն էր կրում տվյալ ընտրական տարածքի համար, և տվյալ ընտրական տարածքի ժողովրդին ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմին Ազգային ժողովում։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները անցնում են 100% համամասնական ընտրակարգով։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, օրինակ ես 2012 թվականին ընտրվել եմ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը բաղկացած էր 131 պատգամավորներից, 131 պատգամավորներից 90-ը ընտրվում էին կուսակցական ցուցակներով, այսինքն այն մեր մեզ հայտնի այսօրվա համամասնական ընտրակարգով։ Սակայն Հանրապետության ամբողջ տարածքը բաժանված էր 41 ընտրական տարածքներով և այդ 41 ընտրական տարածքներից ընտրվում էին մեկական մեկ մանդատ ունեցող պատգամավորներ, ովքեր էլի ներկայացնում էին Հանրապետության ժողովրդին։ Հետո փոխվեց ընտրական օրենսդրությունը և մենք ունենք հիմա 100% համամասնական ընտրակարգ։

Մենք, ժողովուրդը չգիտի, թե ինչպես են կուսակցությունները ձևավորում իրենց ընտրական ցուցակները։ Հիմա սկսում ենք իմանալ, այսինքն ցույց են տալիս, թե ոնց են ձևավորում, օրինակ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում կառավարման խորհուրդն է միշտ ձևավորել մինչև համագումարները, հետո նոր օրենքը փոխվել է, հիմա համագումարով է լինելու։ ՔՊ-ն հիմա ցույց է տալիս, որ համագումարից առաջ ներքին ընտրարշավ է իրականացնում, ինքն իր կուսակցության ներսում որոշում է, թե ովքեր են լինելու պատգամավոր, շատ լավ, ժողովրդավարական, ներքին ժողովրդավարական պրոցես է, ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընտրում են իրենց պատգամավորներին ուղիղ, որ իրենց ներկայացնի խորհրդարանում, ոչ, օրինակ Մեծ Բրիտանիայում ժողովուրդը ընտրում են պատգամավորներին, ովքեր ներկայացնում են իրենց Մեծ Բրիտանիայի պառլամենտում։

Հիմա եկեք գնանք Վանաձոր, Գյումրի, Չարենցավան, Աբովյան, ցանկացած համայնք, Կապան, ասենք՝ ո՞վ է ձեր պատգամավորը, ասում է՝ եսիմ ո՞վ է։

Հիմա նախընտրական շրջան է, այս Սահմանադրության դեմ մենք պայքարել ենք 2015 թվականին։ Անդադար լոբինգ ենք արել, որ էս Սահմանադրությունը պետք է փոխվի: Մենք վերից վար փոխելու ենք այս համակարգը: Մենք ուզում ենք, որ քաղաքացին ուղիղ ընտրի իր ավագանու անդամներին, իր համայնքի ղեկավարին։

Մենք ուզում ենք քաղաքացուն բերել դնել իշխանության ձևավորման կենտրոնում։ Որպես սահմանադրական իրավունքի մասնագետ, ես ուզում եմ ձեզ ասել, որ ընտրությունների ժամկետներն էլ է պրոբլեմ։ Ժամանակին Հայաստան Հանրապետությունում մենք չորս տարին մեկ ձևավորում էինք Ազգային ժողով։ Հիմա հինգ տարին մեկ ենք ձևավորում Ազգային ժողով։ Մենք երեք տարին մեկ ընտրում էինք մեր համայնքի ղեկավարներին՝ քաղաքապետ, գյուղապետ, երեք տարին մեկ էր, հիմա հինգ տարին մեկ է, ժողովուրդ, ինչքան ժամկետը հեռացված է, այնքան քիչ ժողովրդավարություն է, այնքան քաղաքացին քիչ ունի հնարավորություն իր քվեարկությամբ ձևավորել իշխանություն, մասնակցել իշխանության ձևավորման գործընթացին, մասնակցել որոշումների կայացման գործընթացին, և ահա դրա համար կարևոր է, որ ընտրությունների ժամկետները նվազեցվեն։

Կարեւոր է, որ մարդիկ ուղիղ ընտրեն իրենց ներկայացուցիչներին։

Մեր ծրագիրը սա է՝ քաղաքացուն բերել կանգնեցնել կենտրոնում, սահմանադրական համակարգի, իշխանության ձևավորման համակարգում, քաղաքացին պետք է լինի կենտրոնում, և քաղաքացին պետք է ուղարկի ընտրությունների միջոցով ձևավորի իշխանությունը և մասնակցի որոշումների կայացման գործընթացներում»,– ասել է Մարուքյանը՝ հորդորելով ձայնը տալ իրենց կուսակցությանը։