Ամերիկյան բանակցողները պատրաստ են ուրբաթ օրը Ժնևում Իրանի հետ բանակցությունների հերթական փուլն անցկացնել, եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում Իրանից միջուկային գործարքի վերաբերյալ մանրամասն առաջարկ ստանան։ Այս մասին Axios-ին հայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, ներկայիս դիվանագիտական ջանքերը, հավանաբար, վերջին հնարավորությունն են, որն ԱՄՆ նախագահ Թրամփը տրամադրում է Իրանին՝ մինչև ամերիկա-իսրայելական լայնածավալ ռազմական գործողության մեկնարկը, որը կարող է ուղղված լինել անմիջապես գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դեմ։
Պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ Թրամփի վարչակազմը և Իրանը կարող են քննարկել նաև միջանկյալ համաձայնագրի կնքման հնարավորությունը՝ նախքան լիարժեք միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելը։