ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն X սոցիալական մեդիա հարթակում հայտարարել է, որ մեքսիկական Խալիսկո նոր սերնդի (CJNG) թմրավաճառքի առաջնորդ Նեմեսիո Օսեգուերա Սերվանտեսի, այսինքն՝ Էլ Մենչոյի վերացումը «մեծ իրադարձություն» էր։
«Ես հենց նոր տեղեկացա, որ Մեքսիկայի անվտանգության ուժերը վերացրել են Էլ Մենչոյին՝ ամենաարյունալի և անողոք թմրավաճառներից մեկին։ Սա մեծ իրադարձություն է Մեքսիկայի, Միացյալ Նահանգների, Լատինական Ամերիկայի և աշխարհի համար», - գրել է Լանդաուն։
Նա նշել է, որ «լավ տղաները ավելի ուժեղ էին, քան վատ տղաները»։
Նախարարի տեղակալը նաև շնորհավորել է Մեքսիկայի իրավապահ մարմիններին։
Փետրվարի 22-ին Էլ Մենչոյի վերացման մասին հաղորդագրություններից հետո զանգվածային անկարգություններ են սկսվել Մեքսիկայի առնվազն հինգ նահանգներում։ Մեքսիկայի ազգային պաշտպանության նախարարության տվյալներով՝ թմրավաճառը ծանր վիրավորվել է հատուկ գործողության ժամանակ։ Նա մահացել է Մեխիկո քաղաքի հիվանդանոց ուղղաթիռով տեղափոխելիս։
Խալիսկո նահանգը դարձել է անկարգությունների էպիկենտրոն։ Կիրակի առավոտյան Տապալպա մունիցիպալիտետում դաշնային գործողություն է իրականացվել: Անվտանգության ուժերի գործողություններին ի պատասխան՝ թմրավաճառության անդամները փակել են մայրուղիները: Նահանգի մայրաքաղաք Գվադալախարայում, Տալայում, Տապալպայում և Պուերտո Վալյարտա հանգստավայրում գրանցվել են մեքենաների հրկիզման և ճանապարհային արգելափակումների դեպքեր:





























