Իրանն ԱՄՆ-ի կողմից իրականացված «սահմանափակ հարվածը» կդիտարկի որպես ագրեսիայի ակտ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:

«Ագրեսիայի ակտը կմնա ագրեսիայի ակտ», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով ԱՄՆ-ի հնարավոր «սահմանափակ հարվածի» վերաբերյալ հարցին: