Հայաստանի տարածքում փետրվարի 14-ին, 15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 16-ին եւ 18-ին շրջանների զգալի մասում, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ` մառախուղ:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քամին հարավ-արեւելյան 2-7 մ/վրկ, 16-ին եւ 18-ին առանձին վայրերում քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, լեռներում եւ լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը  15-16-ը  գիշերը կբարձրանա 10-12, ցերեկը` 3-4 աստիճանով:

Երեւանում փետրվարի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-18-ին,  ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն եւ մառախուղ, քամու ուժգնացում 10-15 մ/վրկ:

Երեւանում փետրվարի 14-ին օդի առավելագույն ջերմաստիճանը եղել է 18.4 աստիճան տաքություն (1979 թ.), օդի նվազագույն ջերմաստիճանը` -21.5 աստիճան ցուրտ (1887 թ.), իսկ օդի միջին օրական ջերմաստիճան` -0.9 աստիճան ցուրտ: