Ուկրաինայում պատերազմը մոտենում է իր չորրորդ տարեդարձին, և երկիրը բախվում է աշխարհի ամենածանր ժողովրդագրական ճգնաժամերից մեկին։ Ծնելիության կտրուկ անկումն, առաջնագծում մեծ թվով զոհերը և քաղաքացիների զանգվածային արտագաղթը արտասահման սպառնալիք են երկրի ապագայի համար, հաղորդում է CNN-ը։
Բժշկական փորձագետները նշում են, որ պատերազմը լուրջ ազդեցություն է ունեցել ուկրաինացի կանանց և տղամարդկանց առողջության վրա։ Կիևի «Նադիա» կլինիկայի տվյալներով՝
- ձվաբջիջների և սերմնահեղուկի որակը վատացել է.
- աճել է քրոմոսոմային անոմալիաների դեպքերը.
- երիտասարդ կանանց շրջանում գրանցվում են վաղաժամ դաշտանադադարի դեպքեր։
Այսօր Ուկրաինայում ընդհանուր պտղաբերության մակարդակը նվազել է մեկ կնոջ հաշվով մեկ երեխայից ցածր՝ զգալիորեն ցածր եվրոպական միջինից (1,4) և ԱՄՆ միջինից (1,6)։
Այրիների և որբերի թիվն աճում է
2022 թվականին պատերազմի սկսվելուց ի վեր մոտավորապես 100 հազարից մինչև 140 հազար ուկրաինացի է զոհվել: Զինվորների մեծ մասը 40 տարեկանից բարձր է և ընտանիքներ ունի, ուստի կորուստներն առաջնագծում երկիրը վերածում են «այրիների և որբերի ազգի»:
Ներկայում Ուկրաինայում մոտավորապես 59 հազար երեխա ապրում է առանց կենսաբանական ծնողների, մեծ մասը՝ խնամատար ընտանիքներում:
Փախստականներ և ուղեղների արտահոսք
Պատերազմի սկզբից ի վեր մոտավորապես 6 միլիոն մարդ, հիմնականում կանայք և երեխաներ, փախել է երկրից: Նրանց մեծ մասը մնում է երկրից դուրս, սրելով ուղեղների արտահոսքը և սպառնալով պատերազմից հետո տնտեսական և ենթակառուցվածքային վերականգնմանը:
Ուկրաինայում պատերազմը խոր ժողովրդագրական հետք է թողնում. ծնելիության մակարդակի անկում, այրիների և որբերի թվի աճ, զանգվածային տեղահանություն և աշխատուժի կրճատում: Միևնույն ժամանակ, սիրելիներին կորցրած կանանց նախաձեռնություններն օգնում են պահպանել համայնքային կապերը և հույս են ներշնչում հակամարտությունից հետո երկրի վերականգնման համար:




























