Այսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի համար 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ուսուցչական անձնակազմի հետ տարհանվել են։

Մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է։

Իրավապահները պարզել են ահազանգի հեղինակի ինքնությունը։