Երեւան-Սեւան ճանապարհի 17-րդ կմ-ին, փետրվարի 13-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Ֆորդ Սկորպիոն» մակնիշի ավտոմեքենան բախվել  է ճամփեզրին կայանված «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բախման հետեւանքով «Ֆորդ Սկորպիոն»-ի վարորդը եւ 3 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: