Երեւանում, փետրվարի 13-ին, ժամը 22.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Խանջյան եւ Չայկովսկիի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 23-ամյա մի աղջկա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























