Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, իրանական զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ղեկավարությունը կդառնա գլխավոր թիրախներից մեկը, եթե ԱՄՆ-ը որոշի լայնամասշտաբ հարված հասցնել Իրանին։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նման սցենար Վաշինգտոնի վարչակազմի կողմից դիտարկվում է այն դեպքում, եթե դիվանագիտությունը կամ սահմանափակ հարվածը չստիպեն Իրանին հրաժարվել միջուկային ծրագրից։ CNN-ը նշում է, որ լայնամասշտաբ հարձակումը միաժամանակյա հարվածների շարք է ներառելու ամենակարևոր ռազմական և պետական օբյեկտներին, այդ թվում՝ ԻՀՊԿ ղեկավարությանը։

Փետրվարի 17-ին Ժնևում, Օմանի միջնորդությամբ, տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային դոսյեի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը: Իրանի ԱԳՆ-ն հայտնել է մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնում ձեռքբերելու մասին, որոնց վերաբերյալ պայմանավորվածությունները կարող են ներառվել միջուկային ծրագրի ապագա համաձայնագրի նախագծում: Վաշինգտոնը հայտարարել է, որ խորհրդակցություններն անցել են լավ, սակայն Թեհրանը դեռևս պատրաստ չէ ընդունել Սպիտակ տան կողմից մատնանշված մի շարք դիրքորոշումներ: Բանակցությունների նոր փուլի ժամանակն ու վայրը կողմերը չեն բացահայտում: ԱՄՆ-ն և Իսրայելն ավելի վաղ պնդել են, որ Իրանը հրաժարվի ոչ միայն միջուկային ծրագրի զարգացումից, այլև բալիստիկ հրթիռների արտադրությունից, ինչպես նաև Մերձավոր Արևելքում իրանամետ ուժերի աջակցությունից: