Կոռուպցիայի մակարդակի գնահատմամբ զբաղվում են որոշ միջազգային կառույցներ: Նրանք, մասնավորապես, համապատասխան ինդեքսներ են հաշվարկում նաև Հայաստանի Հանրապետության համար: Այս մասին փետրվարի 24-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ներկայացնելով Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության հաշվետվությունը, հայտարարել է գերատեսչության ղեկավար Արութուր Նահապետյանը:

Ինչպես նշել է պաշտոնյան, Հակակոռուպցիոն կոմիտեն չի իրականացնում որևէ առանձին հետազոտություն կամ վիճակագրական դիտարկում։ «Բացահայտման առումով մենք միայն կարող ենք ասել, որ մեզ մոտ առկա է դրական դինամիկա: Այս կամ այն կոռուպցիոն դրսևորումների դեմ համակարգային պայքար է իրականացվում», - միաժամանակ հավաստիացրել է Նահապետյանը:

Կոմիտեի նախագահի խոսքով՝ վերջին տարիներին տարբեր գերատեսչություններ սկսել են իրենց կառուցվածքում ստեղծել հակակոռուպցիոն վարչություններ և կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումներ։ Նման հանցագործությունների հայտնաբերման դեպքում նրանք, որպես կանոն, համապատասխան ծանուցումներ են ուղարկում Հակակոռուպցիոն կոմիտե։