Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզեին շտապ դուրս են բերել Կանբերայում գտնվող իր պաշտոնական նստավայրից՝ անվտանգության լուրջ սպառնալիքի պատճառով։ Ինչպես հայտնում է news.com.au պորտալը, քաղաքական գործչի տարհանման պատճառը եղել է հնարավոր պայթյունի մասին տեղեկությունը։
«Էնթոնի Ալբանեզեն տարհանվել է… Կանբերայում գտնվող իր նստավայրից՝ անվտանգության լուրջ սպառնալիքի համար», - ասվում է հրապարակման մեջ։
Ավելի ուշ իրավապահ մարմինների ներկայացուցիչը հայտարարել է, որ ստուգման ընթացքում որևէ կասկածելի բան չի հայտնաբերվել։ Վարչապետը չի տուժել։




























