Իսրայելի հետախուզության պաշտոնյան Financial Times-ին հայտնել է, թե Իսրայելում կարծում են, որ չնայած տարածաշրջանում մեծ ռազմական ուժերի, դրանց թվում՝ երկու ավիակիրների կենտրոնացմանը, ԱՄՆ-ն Իրանի վրա ինտենսիվ օդային հարձակումներին միայն 4-5 օր կդիմանա։
Ըստ իսրայելցի պաշտոնյայի՝ ԱՄՆ ուժերը կարող են շարունակել նվազ ինտենսիվ հարվածներ հասցնել մեկ շաբաթվա ընթացքում։
Նշվում է, թե Իսրայելը վախենում է, որ Իրանի վրա ԱՄՆ սահմանափակ հարվածները «կարող են միայն քաջալերել» Թեհրանի իշխանություններին։





























