Այսօր՝ փետրվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16։00-ի սահմաններում Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2104» մակնիշի և «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդները և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։




























