Աշխարհում լայն տարածում գտած միկրոբլոգների Twitter ծառայությունից օգտվողները Սուրբ Վալենտինի օրվա առթիվ երկու հակամարտող խմբի են բաժանվել:
Նրանք, ովքեր ընդունում են տոնը, գրել են Happy Valentines Day բառակապակցությունը, իսկ նրանք, ովքեր թերահավատորեն են վերաբերում այս օրվան, գրել են Today is Tuesday (այսօր երեքշաբթի է): Պարզվում է, որ սկեպտիկների թիվը գերազանցում է տոնի կողմնակիցների թվին, հենց նրանց գրառումն էլ ծառայության թրենդն է դարձել:
Twitter-ի թրենդ են դառնում այն բառերը, որոնք ժամում հիշատակվել են նվազագույնը 10-20 հազար հաղորդագրություններում, բացատրում է «ՌԻԱ Նովոստին»:
Twitter միկրոբլոգների ծառայության լսարանն ամբողջ աշխարհում կազմում է ավելի քան 200 մլն մարդ:




























