Հայաստանի առանձին վայրերում փետրվարի 26-ի գիշերը սպասվում են տեղումներ՝ լեռներում ձյան և թաց ձյան, իսկ նախալեռներում ու հովիտներում՝ անձրևի տեսքով։ Սակայն ուշ երեկոյան տեղումներ են սպասվում արդեն երկրի շրջանների մեծ մասում, ընդ որում՝ լեռներում և նախալեռներում՝ ձյան, իսկ հովիտներում՝ թաց ձյան տեսքով։ Երեկոյան լեռներում օդերևութաբանները կանխատեսում են նաև բուք և ցածր տեսանելիություն։ Տեղ-տեղ հարավ-արևմտյան քամու պորթկումները կուժգնանան մինչև 18-23 մ/վ։ Հինգշաբթի կեսօրից մինչև շաբաթ օրը օդի ջերմաստիճանն ամենուրեք աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում սպասվում են անձրևներ, կանխատեսվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +12+14 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +1+6,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +2+5,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +8+12,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+6,

Լոռիում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +2+6,

Տավուշում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +4+8,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +1+4,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +8+12,

Արարատում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +13+15,

Արմավիրում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +12+15,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +2+6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +12+15,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +11+14,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5+9: