ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն, այսօր` փետրվարի 14-ին, ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է Անդրեյ Սորոկինին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանն իր փորձով նոր թափ կհաղորդի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությանը:

Անդրել Սորոկինը պատրաստակամություն է հայտնել պարբերական հանդիպումների եւ քննարկումների միջոցով խթանել տարբեր ուղղություններով տարվող աշխատանքները եւ ըստ ամենայնի նպաստել ԵԱՀԿ-Հայաստան համագործակցության հետագա խորացմանը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի լայն շրջանակ: