ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դատական հայց է ներկայացրել Կալիֆոռնիայի համալսարանի դեմ՝ ուսումնական հաստատությանը մեղադրելով համալսարանական տարածքում հակասեմական մթնոլորտ ստեղծելու մեջ։ Դրա մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:
«Մեր հետաքննությունը ցույց է տալիս, որ համալսարանի ղեկավարությունը, ըստ ամենայնի, թույլ է տվել, որ համալսարանական տարածքում արմատավորվի հակասեմականությունը՝ վնասելով ինչպես ուսանողներին, այնպես էլ աշխատակիցներին։ [Փետրվարի 24-ին] ներկայացված դատական հայցը ցույց է տալիս Արդարադատության նախարարության վճռական դիրքորոշումն ատելության և հակասեմականության դեմ՝ իր բոլոր սարսափելի դրսևորումներով»,- հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին, ինչպես մեջբերվել է Արդարադատության նախարարության հայտարարության մեջ։
Ըստ գերատեսչության՝ համալսարանի վարչակազմն անտեսել է հրեական ծագում ունեցող պրոֆեսորների նկատմամբ բազմաթիվ ոտնձգությունների և սպառնալիքների դեպքերը, ներառյալ՝ ֆիզիկական բռնության սպառնալիքները, հարձակումները և ծաղրը։ Թշնամական միջավայրի պատճառով որոշ աշխատակիցներ՝ թե՛ հրեա, թե՛ իսրայելցի, ստիպված են եղել հեռակա աշխատել, արձակուրդ վերցնել կամ հրաժարական տալ։
ԱՄՆ կառավարությունն ավելի վաղ Կալիֆոռնիայի համալսարանին մեղադրել էր հրեաների և իսրայելցիների նկատմամբ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջոցներ չձեռնարկելու մեջ, և դադարեցրել էր համալսարանի ֆինանսավորումը՝ Պաղեստինի աջակցության բողոքի ցույցերի պատճառով։





























