Սլովակիայի հոգեւորականության բարձրաստիճան ներկայացուցիչների պատվիրակությունը կայցելի Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը` փետրվարի 14-ին կայացած ասուլիսում:

Գրիգորյանի խոսքով, պատվիրակությունը Հայաստանում կլինի փետրվարի 28-ին: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Ծրագրվում է, որ Հայաստանում պատվիրակությունը կանցկացնի երկու օր, ապա կմեկնի Լեռնային Ղարաբաղ: