Այսօր «Վեոլիա ջուրը» հայտարարեց, որ մայիսից սկսած մինչեև սեպտեմբերի 16–ը Երևանի մեծ մասը օրական 7 ժամ ջուր չի ունենալու։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր Նարեկ Կարապետյանը։
«Ինչպես գիտեք մեր հիմնական նպատակը մարդկանց մասին, մարդկանց կյանքի վրա ազդող փոփոխություններ բերելն էթ և լավարկումներ անելն է։ Մեր երկրի մայրաքաղաքում, 21–րդ դարում կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 7–ը հազարավորբնակիչներ ջուր չեն ունենալու, ու սա մեր պետական սխալ ռազմավարության հիմնական արդյունքն է։ Պետությունն ունի երեք հիմնական ենթակառուցվածքային ուղղություն՝ ջուր, գազ, էլեկտրանականություն։ Մենք հասել ենք նրան, որ մեկ շիշ ջուրը օրական 7 ժամ անհասանելի է լինելու Երևանի հարյուր հազարավոր քաղաքացիների համար։
Ինչ վերաբերում է էլեկտրականությանը, վերջին 4 ամսում, անցած տարվա համեմատ Հայաստանում անջատումների քանակը բարձրացել է 40 տոկոսով։ Մենք ունենք տոտալ կոլապս էներգետիկայի ոլորտում նույնպես։ Մեր սխալ արտաքին քաղաքականության հետևանքով մենք վտանգում ենք նաև գազամատակարարումը մեր երկու հարևան երկրների հետ հարաբերությունները վատացնելու միջոցով։
Ջուրը ժոխություն չէ, անհրաժեշտություն է և մենք պետք է կարողանանք այս հարցը լուծել նորմալ կառավարման արդյունքում։ Բժշկական հաստատությունները չպետք է 7 ժամ ջրից զրկված լինեն։
Ճիշտ կառավարումը սրանից է սկսվում, ինչպես ջրի ոլորտում, ինչպես էլեկտրաէներգիայի ոլորտում, այնպես էլ բոլոր ոլորտներում մենք ունենք տոտալ պարտված քաղաքականություն։ Հայաստանում ամեն քաղաքացու բաժին է ընկնում տարեկան 3200 խմ ջուր, որը աշխարհի նորմայից երկու անգամ ավել է։ Ամբողջ աշխարհում 1800 խմ է միջինը։ Ջրի կորուստը մեր երկրում 65% է կազմում։ Այսինքն ընդհանուր 100% մատակարարված ջրից քաղաքացուն հասնում է 35%–ը միայն։
Համեմատության համար նշեմ, որ էլեկտրաէներգիայի մեջ Հայաստանի էլեկտրական ցանցերի կորուստը մենք իջեցրել էինք 6% -ի, ջրի մեջ 65% կորուստ ունի համակարգը։ Սա ոչ էֆեկտիվ կառավարման արդյունք է և պետական քաղաքականության բացակայության արդյունք։ Ամենաջրառատ երկրներից մեկը տարածաշրջանի չի կարող բախվել այս խնդրի հետ։ Ջուր կա, կառավարում չկա մեր երկրում»,– ընդգծեց Նարեկ Կարապետյանը։
Դիտարկմանը, որ քաղաքացիներն անխնա են օգտագործում ջուրը, մասնավորապես, գյուղերում խմելու ջրով ոռոգում են իրենց այգիները, նա ասաց. «Դուք պատկերացրեք 5 միլիարդ խմ ջրի պաշար ունի Հայաստանը՝ ամեն տարի վերականգնվող։ Մենք ընդամենը օգտագործում ենք 170 միլիոն խմ։ Չի կարող Հայաստանում ջրի խնդիր լինել։
Լուծումը կորուստների նվազեցումն է, ինչպես եղել է ժամանակին էներգետիկայի մեջ։ Էներգետիկայում ժամանակին 20-30% կորուստներ են եղել, իջել է 6%-ի։ Պետք է լինի էներգետիկայի գծով փոխնախարար, պետք է լինի էներգետիկայի գծով նախարար, լինեն պատասխանատուներ, որոնք աշխատում են ջրային կորուստների նվազեցման ուղղությամբ։ Ինչպե՞ս կարելի է 65% կորուստ ունենալ ու մարդկանց ասել ջուր մի սպառեք»։
Սա, ըստ Կարապետյանի, կառավարության քաղաքականության ձախողման վառ օրինակ է. «Յյուրաքանչյուր տեղ, որտեղ ուզում եք ձեր մատը դրեք, կա ձախողում։ Սա համակարգային ներդրումների բացակայության հետևանք է։ Մենք մեծ ներդրումներ ենք արել, որ իջնենք էներգետիկայի մեջ 6% կորստի։
երբ մենք ասում ենք, որ կորուստը ցանցերում 6% է, մարդիկ մտածում էին դա այդպես էլ պետք է լիներ, բայց մենք հիմա ջրի ոլորտում տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Մենք ներդրումային ճիշտ քաղաքականություն ենք վարել»,–ասաց Կարապետյանը։











