Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 25-ին, Կուբայի տարածքային ջրեր մուտք գործած ամերիկյան համարանիշներով մոտորանավակից ձերբակալվածները խոստովանել են, որ մտադիր են եղել Կուբա ներխուժել ահաբեկչական նպատակներով։ Այս մասին հայտնել է կարիբյան հանրապետության Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)։

Պարզվել է, որ Ֆլորիդայի FL7726SH գրանցման համարանիշով վնասազերծված արագընթաց մոտորանավակում եղել է 10 զինված անձ, ովքեր, ըստ ձերբակալվածների նախնական ցուցմունքների, մտադրություն են ունեցել ահաբեկչական նպատակներով ներխուժել [տարածք]», - ասված է ՆԳՆ Facebook-ի հաղորդագրության մեջ։

Մոտորանավակից ձերբակալված բոլոր անձինք ԱՄՆ-ում բնակվող կուբացիներ են, զոհվածներից մեկը նույնպես կուբացի է, հայտարարել են հանրապետության ՆԳՆ-ից։

«[Մոտորանավակի միջադեպի] բոլոր մասնակիցները Միացյալ Նահանգներում բնակվող կուբացիներ են։ Նրանց մեծ մասն ունի հանցավոր և բռնի գործունեության անցյալ», - ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ աշխատանքներ են տարվում մյուս երեք զոհվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Բացի այդ, Կուբայի ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ ձերբակալվածներից առգրավվել են հրացաններ, ատրճանակներ, պայթուցիկ սարքեր, օպտիկական նշանոցներ և քողարկող համազգեստ։

«Առգրավվել են գրոհային հրացաններ, ատրճանակներ, ինքնաշեն պայթուցիկ սարքեր («Մոլոտովի կոկտեյլներ»), զրահաբաճկոններ, օպտիկական նշանոցներ և քողարկող համազգեստ», - նշել են գերատեսչությունում։