ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հինգշաբթի օրը՝ փետրվարի 26-ին, ցուցմունք կտա ԱՄՆ կոնգրեսականներին՝ սկանդալային ֆինանսիստ-մանկապիղծ Ջեֆրի Էպշտեյնի գործով։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկողության կոմիտեն նախատեսում է Հիլարի Քլինթոնի հետ լսումները սկսել Վաշինգտոնի ժամանակով ժամը 10:00-ին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ցուցմունքները լսելու համար վերահսկողության կոմիտեի անդամները կմեկնեն Չապակուա՝ Նյու Յորքի հեղինակավոր արվարձան, որտեղ ապրում է Քլինթոնների ամուսնական զույգը։