Անհայտ անձինք ընտանիքի անդամների աչքի առաջ գնդակահարել են բրազիլացի դերասան Մոյզես Տրինդադե Բարբոսա Ֆերեյրային, ով, ի թիվս այլոց, սոցիալական ցանցերի համար տեսահոլովակներ էր նկարահանում հանցավորության դեմ պայքարի մասին։ Այս մասին հայտնել է G1 պորտալը։

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Սալվադոր քաղաքում (Բաիա նահանգ)։ Մոտոցիկլետով երկու տղամարդ սպանել են 33-ամյա Ֆերեյրային այն բարի մոտակայքում, որը նա ղեկավարում էր։ Հանցագործության ականատեսն են դարձել Ֆերեյրայի ծնողները և նրա երկու երեխաները։ Նրանք չեն տուժել։

Իրականացվում է քննություն, այս պահին կասկածյալները ձերբակալված չեն։

Մոյզես Ֆերեյրան բրազիլացի դերասան և բլոգեր է։ Նա նաև մասնակցել է Fatos de Favela խմբի աշխատանքներին, որը հոլովակներ է պատրաստում հանցավորության դեմ պայքարի վերաբերյալ։